ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ նոյեմբերի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 31 հարց: