Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյն ու Ամիթավ Բաներջին կժամանեն Հայաստան։
Նրանք Հայաստանի Հանրապետությունում կգտնվեն 2022 թվականի նոյեմբերի 15-18-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ պատվիրակության գտնվելու ընթացքում կեցության, սննդի, արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը
կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։