00:00:00

Անկեղծ ցավակցություն եմ հայտնում. Միրզոյանը՝ թուրքերին

11:20, 14 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական ակտի կապակցությամբ։

 

Թվիթերում Միրզոյանը գրել է, որ անկեղծ ցավակցություն է հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։

 

Նշենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը գնահատում են որպես ահաբեկչական ակտ, որի համար պատասխանատուներին կպարզեն քննությամբ:

 

Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 6 մարդ, տուժել` 81-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր