00:00:00

Արփինե Սարգսյանը լրագրողներին է ներկայացրել Ներքին գործերի նախարարության ու Ազգային գվարդիայի ստեղծման մանրամասները

10:36, 14 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել  «Ոստիկանության բարեփոխումներ. Ներքին գործերի նախարարության և Ոստիկանական գվարդիայի ստեղծում» խորագրով քննարկմանը, որին մասնակցել են մի շարք լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ:

ԱՆ-ից հայտնում են, որ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում Սարգսյանն անդրադարձել է Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի ձևավորման աշխատանքներին:

Այնուհետ, Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Միջոցառումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom House» կազմակերպության աջակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր