00:00:00

Ահազանգ․ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

20:24, 12 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

 
 
ՀՐԱՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ
Տեղեկություններ են ստացվել, որ վատացել է Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս Վ. Ավետիսյանի պաշտպանների (փաստաբանների) այցելությունը/տեսակցությունը ոչ աշխատանքային օրերին, ապա տեղեկությունները հնարավոր կլինի ճշտել միայն երկուշաբթի օրը։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, որը պատասխանատու է կալանավորված և դատապարտված անձանց առողջության համար, հեռախոսահամարին կատարված բազմաթիվ զանգերը մնացել են անպատասխան։
Հայտարարում ենք, որ Վարուժան Ավետիսյանի առողջության հնարավոր բարդացման և նրան հրատապ կարգով պատշաճ բուժօգնություն չցուցաբերելը կարող է հանգեցնել չափազանց ծանր հետևանքների, որի համար պատասխանատու անձինք չեն խուսափելու պատասխանատվությունից ու պատժից։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր