Անթալիայում շարունակվում է Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Վեցերորդ տուրից հետո մեր շախմատիստների արդյունքներն բավական հուսադրող են։
Ավագ տարիքային խմբերում աղջիկների G18 մրցաշարում միանձնյա առաջատարը Մարիամ Մկրտչյանն է (5.5 միավոր), իսկ U18-ում՝ Մամիկոն Ղարիբյանը (5.5 միավոր)։ Այս մրցաշարում (U18) 4 միավոր ունի Էրիկ Չաքրյանը։ U16-ում 4.5 միավորով առաջատարին հետապնդողների մեջ են Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Էրիկ Հակոբյանը և Ալեքս Սահակյանը (4 միավոր)։
Ավելի կրտսեր խմբերում հոյակապ շանսեր ունեն հիմնականում ԲՎԴ սաները։ U14 մրցաշարում 4.5 միավոր ունի Բենիկ Ագասարովը (ԲՎԴ) և 4 միավոր՝ Վահե Սուքիասյանն ու Վաչե Հովակիմյանը։ U12 մրցաշարում 5.5 միավորով երեք առաջատարների շարքում է Նարեկ Ղազարյանը (ԲՎԴ), իսկ Մանվել Առաքելյանը(ԲՎԴ), որը ցավոք այսօր պարտվեց, բայց բարձր տեղերի հնարավորությունները չի կորցրել,ո ւնի 4 միավոր։
G10 Մրցաշարում նույնպես 4.5 միավորով առաջատարներին հետապնդում է Գաբրիելա Հարությունյանը (ԲՎԴ)։ G12 մրցաշարում նույնպիսի հնարավորություններ ունի Սոնա Կրկյաշարյանը (ԲՎԴ) 4.5 միավորով։ G14 մրցաշարում 4 միավոր ունեն Անի Ավետիսյանը(ԲՎԴ )և Անահիտ Մկրտչյանը (ԲՎԴ)։ Մրցաշարերի ավարտին մնացել է երեք տուր։