00:00:00

«Ընդամենը նայեք այս լուսանկար-ապացույցներին՝ պատկերացնելու համար, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով»

15:42, 12 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

«Ընդամենը նայեք այս լուսանկար-ապացույցներին` պատկերացնելու համար, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ազգային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած հենց այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ-ը Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։

Պատկերացնելու համար վտանգի աստիճանը միայն նշենք, որ, օրինակ, Գեղանուշի պոչամբարում կուտակվում են Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչերը, որոնք պարունակում են ծանր մետաղներ: Այս նյութերը մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի ու մարդանց առողջության համար:

Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չունի իր զինված տեղակայումները թե´ ՀՀ օկուպացված տարածքներից, թե´ մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից հեռացնելու նպատակ. անօրինական տեղակայման վայրերում միայն ամրանում է:

Ես նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը այս խնդիրն օր առաջ լուծելն է: Առանց դրա ստեղծված պայմաններում իրական խաղաղություն հնարավոր չէ:

Առկա իրավիճակն էլ պատահականություն չէ. սա ադրբեջանական պետական թշնամանքի մտածված հանցավոր քաղաքականություն է, որը չունի խաղաղության նպատակ:

Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է»,-գրել է Թաթոյանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր