ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ իրեն սպասարկող մեքենայի մասնակցությամբ վթարից ոչ մեկ չի տուժել։
«Հարգելի՛ ընկերներ, շատ շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Ամեն բան նորմալ է. ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ մեկ չի տուժել», - Facebook-ի իր էջում գրել է Սիմոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում, վթար է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW մակնիշի մեքենայի և ԱԺ հաշվեկշռում հաշվառված մեկ այլ մեքենայի մասնակցությամբ։