00:00:00

Մ-18 ԵԱ․ Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը՝ միանձնյա առաջատարներ

23:55, 11 նոյեմբեր 2022 Սպորտ

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության 6 տուրից հետո միանձնյա առաջատարը Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանն է, որը վաստակել է 5,5 միավոր։ Նրանից կեսական միավոր են հետ Ռուսաստանի ներկայացուցիչներ Ռուդիկ Մակարյանն ու Վոլոդար Մուրզինը։

Կանանց մինչեւ 18 տարեկանների առաջնությունում միանձնյա առաջատարը Մարիամ Մկրտչյանն է։ Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 5,5 միավոր եւ կեսական միավոր է առաջ երկրորդ-երրորդ տեղերը կիսող ռուսաստանցի Լեյա Գարիֆուլինայից ու իռլանդացի Տրիշա Կանյամարալայից։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր