00:00:00

Արձանագրել ենք, որ ունենք ընդհանուր ըմբռնում. Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի հետ հանդիպման մասին

21:44, 11 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Մենք ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այս ընթացքում տասնյակ հանդիպումներ ենք ունենում. Մենք ամեն ինչ չէ, որ լուսաբանում ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-ից որեւէ բանակցության մեջ իմ կողմից արտասանած որեւէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ. սրանում չափազանցություն չկա: Ամեն բանակցությունից առաջ ու հետո Արայիկ Հարությունյանի հետ մենք քննարկում, զրույց ենք ունենում: Երբ ապրիլին ես ելույթ ունեցա ԱԺ-ում, այդ ժամանակ ես ինքս առաջարկեցի, որ ԼՂ-ից ներկայացուցչական պատվիրակություն գա եւ մենք քննարկում ունենանք: Այն ժամանակ ԼՂ իշխանություններն իրենք որոշեցին, որ ոչ թե պատվիրակություն կգա, այլ կգան Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը, եւ իրենց հետ քննարկում կունենամ:

Ես խոսակցություն եմ ունեցել Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի հետ եւ մենք արձանագրել ենք, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում մեր ռազմավարությունների ու պատկերացումների մասին»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Արցախի պատվիրակությունը ժամանել է Երեւան եւ միայն 4 օր անց է նրանց ընդունել, վարչապետն ասաց. «Մինչ այդ Արցախի պատըվիրակությունը հանդիպումների շարք է ունեցել ՀՀ նախագահի հետ, ԱԽ քարտուղարի հետ, ԱԺ նախագահի հետ: Մենք ուղղակի հանդիպումները պլանավորել ենք ըստ հերթականության:  Այդ հերթականությունն ենք ընդունել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր