00:00:00

Նիկոլի դատարանների ապօրինությունները կանգ չեն առնում նրանք կոնկրետ ուղղորդված փորձում են կոտրել ընդիմադիրներին. Անահիտ Մութաֆյան

20:43, 11 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Նիկոլի դատարանների ապօրինությունները կանգ չեն առնում նրանք կոնկրետ ուղղորդված փորձում են կոտրել ընդիմադիրներին, որոնցից միակը ով այսօր դեռևս ապօրինի կալանքի տակ է ՀՅԴ ական Գերասիմ Վարդանյանին։ Ինչպես հայտնում է Գերասիմի փաստաբանը Այսօր ստացել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշումը, համաձայն որի Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման դեմ ներկայացված իրենց բողոքի վերաբերյալ վարույթն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, դատական ակտը կայացվելու է նոյեմբերի 17-ին։
 
Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատավոր Հովհաննիսյանը մերժել է բողոքի քննարկումը բանավոր ընթացակարգով անցակցնելու իրենց միջնորդությունը՝ այդ կերպ զրկելով Գերասիմ Վարդանյանին հրապարակային դատական նիստի ընթացքում իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից։
 
Այնուամենայնիվ հուսով եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կունենա բավականաչափ վճռականություն և ազատ կարձակի արդեն 6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանին։
 
Գերասիմի ու մեր տեսակին կոտրելն անհնար է, որքան էլ նոր տերեր գտած դատավորները փորձեն պահել կալանավայրերում։ Մենք կալանավայրում ավելի ազատ ենք քան նիկոլը փշալարված ԱԺ ում և ոստիկանական պատի ետևում։
Գերասիմն ու մենք գնալու ենք մինչև վերջ...
Աստծով
Ոգով
Մինչև վերջ...
Նիկոլը ծնկելու է...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր