00:00:00

Բա որ Ալիևն ուզում է մեզ ցեղասպանել, ինչո՞ւ գաղտնի պայմանավորվեցիր, մեր զորքերը հետ քաշեցիր Սյունիք

14:31, 11 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Նիկոլ, բա որ Ալիևն ուզում է մեզ ցեղասպանել, ինչո՞ւ երկու տարի շարունակ միակողմանի զիջումների գնացիր՝ հանձնելով Գորիս-Կապան 21 կմ, Բերձորը, Աղավնոն։

 

Ինչո՞ւ ինքդ գաղտնի պայմանավորվեցիր ու 2018-ի դեկտեմբերին մեր զորքերը հետ քաշեցիր Սյունիք ու ադրբեջանցիներին հրավիրեցիր Հայաստան։

 

Դու էիր հայկական գյուղերը թուրքական «էյվազլի մեյվազլի» անվանում։

 

Դու էիր ասում՝ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չեն սկսում։

 

Դու էիր Ալիևի հետ խաղաղության դարաշրջան սկսում ու երջանիկ ապագա խոստանում։

 

Ի՞նչ ես եկել «կոկորդիլոսի արցունքներ» թափում հիմա։

 

Դու խաբել ես ժողովրդին։

 

Ալիևին դու էիր «կառուցողական» համարում։

 

Դու տապալվել ես ու երկիրն էլ տանում ես վերջնական կործանման։

 

Երկու տարի շարունակ, բացի միակողմանի ամոթալի զիջումներից, ոչինչ չես արել։

 

Նենց ես ամեն ինչի հերն անիծել, որ մարդ չգիտի՝ քեզնից հետո ո՞նց է երկիրը խելքի բերվելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր