Վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,-ասաց Թորոսյանը։
Երեկ ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: «Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր», - ասված էր հաղորդագրության մեջ: