00:00:00

Հայաստանը Շրի Լանկայում դեսպան ունի

12:31, 11 նոյեմբեր 2022 Հասարակություն

Յուրի Բաբախանյանը նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Բաբախանյանին, համատեղության կարգով, նշանակել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»:

Նշենք, որ Յուրի Բաբախանյանը Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է ու նոր պաշտոնը կզբաղեցնի համատեղության կարգով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր