00:00:00

Ընդդիմությունը վերադառնում է ԱԺ․ ոմանք մանդատները վայր կդնեն

11:50, 11 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները քննարկում են ԱԺ վերադառնալու հարցը։ Իշխան Սաղաթելյանը մեր հարցին ի պատասխան ասել էր, որ վերջնական որոշում չունեն։ Նշենք, որ ավելի աղ ԱԺ նիստերի դահլիճ վերադարձել էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները՝ մասնակցել հայտարարությունների ժամին և հաջորդ օրվա քվեարկությանը։

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները «Հայաստան» դաշինքում ևս վերջնական որոշում ունեն և նոյեմբերի 15-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյային նրանք ևս կմասնակցեն։ Բայց այստեղ հարցն այն է, որ դաշինքի ոչ բոլոր պատգամավորներն են կողմ եղել խորհրդարան վերադառնալու որոշմանը։ Մասնավորապես մենք տեղեկացանք, որ կտրուկ դեմ է արտահայտվել Իշխան Սաղաթելյանը։ Վահե Հակոբյանը ևս հակված չէ ԱԺ վերադառնալուն, մինչդեռ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ նման որոշում անձամբ Ռոբերտ Քոչարյանն է կայացրել և իրենք պետք է վերադառնան, հատկապես, որ ԱԺ նիստերին օր առաջ մասնակցելու ցանկություն ընդդիմադիր պատգամավորներից շատերն ունեն։

ԱԺ վերադառնալու որոշումն ուրախացրել է մի շարք ընդդիմադիրների, մասնավորապես Գեղամ Նազարյանին, Աղվան Վարդանյանին, ու խմբակցության կանանց։

Այս ամենով ընդդիմադիր խմբակցությունում տեղի ունեցած քննարկումը չի ավարտվել և մեր տեղեկություններով խորհրդարան վերադառնալու որոշումից անմիջապես հետո որոշ պատգամավորներ կհայտարարեն մանդատները վայր դնելու մասին։

Ի դեպ իշխանականները որոշել են ծափերով դիմավորել ընդդիմադիր գործընկերներին, այնպես, ինչպես «ճանապարհել» էին ու գոնե այս փուլում չսրել իրավիճակը նիստերի դահլիճում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր