Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ավագանու առաջին նիստով ընտրվում է ղեկավար։ Ավագանու ընտրված 21 անդամներն, ըստ ընթացակարգի, այսօր ընտրելու է խոշորացված համայնքի ղեկավար։ Սակայն ընտրությունները տապալվում են։ Քաղաքացիական պայմանագիր եւ Հայկական երազանք քաղաքական ուժերի ներկայացուցիչները բոյկոտում են ավագանու նիստը։
Սեպտեմբերի 25 ի ընտրությունների արդյունքներով երեք քաղաքական ուժ հաղթահարել էին անցողիկ շեմը։ Ավագանու անդամներ ընտրվել էին 10 անդամ Ազգ-համայնք դաշինքից, որի ղեկավարը Մարալիկի նախկին համայնքապետ ՀՀԿ ական Արտակ Գեւորգյանն է, ութ հոգի Քաղաքացիական պայմանագրից եւ եւս երեքը Հայկական երազանքից։
Ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել ձեւավորել պարզ մեծամասնություն։ Քաղաքական ուժերին նաեւ չհաջողվեց դաշինք ձեւավորել։ Ըստ ընթացակարգի, եթե չհաջողվի ընտրել համայնքի ղեկավար երկշաբաթյա ժամանակահատվածում, ապա կառավարությունը կդադարեցնի ընտրված ավագանու ընտրությունները եւ կնշանակի նոր ընտրություններ։