Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը գործուղման կմեկնի նախ Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։
Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար Գևորգյանը նոյեմբերի 27-29-ը կմեկնի Ստրասբուրգ, Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովի և Եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու համար նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը՝ Բրյուսել: Ապա ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի և Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի նիստերին մասնակցելու համար ընդդիմադիր պատգամավորը դեկտեմբերի 1-4-ը կլինի Փարիզում։