«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված վերջին նիստից Irakanum.am-ին նոր բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այն բանից հետո, երբ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը կասկածներ է ունեցել, որ ձայների մեղմ ասած սխալ հաշվարկ է իրականացվել, ինչի արդյունքում էլ ինքը դուրս է մնացել վարչության կազմից պահանջել է վերահաշվարկ։ ՔՊ-ում հասկացել են, որ հերթական անգամ սկանդալի մեջ են հայտնվելու, իսկ ընտրություններն իրենց «թույլ» տեղն է, բազմիցս են հայտարարարել, թե ՀՀ-ում կեղծված ընտրությունների էջը փակել են, բայց արդյունքում պարզվում է, որ անգամ սեփական վարչության անդամների ընտրությունը պատշաճ կազմակերպել չեն կարողանում։
Արսեն Թորոսյանի՝ վերահաշվարկ իրականացնելու առաջարկը ՔՊ-ում չի ընդունվել, որից հետո վերջինս առաջարկել է ևս երկուսով ավելացնել վարչության անդամների թիվը, ինչը թույլ կտա, որպեսզի ինքն ու ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ևս հայտնվեն կազմում։ Նախկին նախարարի այս առաջարկությունը ևս մերժվել է։
Այս անգամ արդեն արձագանքել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, նշելով, թե պատրաստ է ինքնաբացարկ հայտնել, որպեսզի աղմուկ չբարձրանա և վերահաշվարկ տեղի չունենա, բայց Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել։
Երկար խոսակցությունից հետո վերջում որոշվել է վերահաշվարկ իրականացնել, որի արդյունքում էլ ինչպես հայտնի է պարզ է դառնում, որ ՔՊ վարչության անդամների ընտրության արդյունքները կեղծված են։
Ի դեպ մեր աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը գովաբանել է Համբարձում Մաթևոսյանին, բոլորի ներկայությամբ ասելով, թե վերջինս իրեն շատ լավ է պահել ու ի տարբերություն շատ «քայլիստների» փորձում է անել հնարավորը սկանդալային պատմությունը մարելու համար։ Փաշինյանն էլի է տողատակերով խոսել, բայց բոլորն էլ հասկացել են, որ այդ խոսքերն ուղղված են Արսեն Թորոսյանին, ով իհարկե ծպտուն չի հանել, բայց ներքուստ ուրախացել է, որ հասել է իր նպատակին։ Գաղտնիք չէ, որ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Արսեն Թորոսյանը չի հարմարվում շարքային պատգամավորի կարգավիճակին, իսկ ՔՊ վարչության կազմում լինելը գոնե որոշակի լծակներ է տալիս իրեն։
Irakanum.am