00:00:00

Մտել են տուն, գողացել ջեռուցման համակարգի տաքացուցիչը, մարտկոցները և շինարարական գործիքներ

21:17, 09 նոյեմբեր 2022 Իրավական

Նոյեմբերի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից՝ պատուհանը բացել, մտել էին Թաիրով գյուղի Դեմիրճյան փողոցի իրենց տուն և գողացել ջեռուցման համակարգի տաքացուցիչը, մարտկոցները և շինարարական գործիքներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են Թաիրով գյուղի 45-ամյա, 47-ամյա և 49-ամյա երեք բնակիչ: 47-ամյա և 49-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և տեղափոխվել են բաժին, որտեղ 49-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողությունն արել են իրենք: Նրանք ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:

Գողոնը հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 45-ամյա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր