ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանն ու դուստրը՝ Աննա Գասպարյանը հրավիրվել են Դատախազություն։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Պաշտոնական հայտարարությունների կայքից։
Աննա Գասպարյանին ուղղված ծանուցագրում ասվում է․«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արթուր Սամվելի Գևորգյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»:
Արթուր Գևորգյանին վերաբերող ծանուցագրում ասվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Նրանք հրավիրվել են Դատախազություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշումներ: