Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր է համարել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երեկ տեղի ունեցած հանդիպումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,– գրել է նա։