«Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, բայց արդար խաղաղություն, մեր առաջ քաշած պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և այս պայմաններով պետք է խաղաղության պայմանագիր կնքվի»,- այդ մասին Շուշիում, զինծառայողների առջև ելույթ ունենալով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ Ալիևի՝ եթե Հայաստանը բարի կամք ցուցաբերի, պայմանագիրը կստորագրվի, եթե ոչ, ապա չի ստորագրվի. «Այս խոսքերը, որ ասում եմ, ունեն հիմք՝ մեր ուժեղ կամքն ու հաղթանակը հայրենական պատերազմում»,- հավելել է Ալիևը։