00:00:00

«Կհանդիպենք իրավական հարթակում». Արփի Դավոյանը՝ ՔՊ ընտրություններում կեղծիքներին իր մասնակցության լուրերի մասին

11:57, 08 նոյեմբեր 2022 Տեսանյութեր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը պատվեր է համարում տեղեկությունների տարածումը, թե ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքների հետեւում ինքն է կանգնած եղել:

«Ո՞վ ունի նման ինֆորմացիա, որ այդպիսի պնդումներով հանդես է գալիս, որտեղից՞ց այդպիսի ինֆորմացիա: Նման պնդում անող մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպենք այլ հարթակում, իրավական հարթակում, որտեղ իրենք կապացուցեն իրենց ասածի ճշմարտացիությունը»,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե նախօրեին ՔՊ փակ հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվե՞լ է վարչապետի հետ, Դավոյանը պատասխանեց. «Փակ հանդիպման ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր, եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության մասին: Եթե տեղեկություն տալու անհրաժեշտություն է առաջանում, խմբակցության ղեկավարչը խոսում է փակ հանդիպման մանրամասների մասին: Եթե խմբակցության ղեկավարը կխոսի, ինքը կմանրամասնի:

Այո, եղել է վերահաշվարկ, եղել են թերություններ, որի մասին հայտարարություն է եղել: Պետք է հասկանալ, ովքեր էին այն մարդիկ, ում էր ձեռնտու նման տեղեկատվություն տարածելը լրատվամիջոցներով: Վերահաշվարկ անելը ժողովրդավարության ցուցիչ է: Եթե վերահաշվարկ է եղել եւ հրապարակվել են դրա արդյունքները, ապա ինչի՞ մասին է խոսքը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր