00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործության դեպք. Բռնաբարությւն, անձի առեւանգում, խարդախություն

10:47, 08 նոյեմբեր 2022 Հասարակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման` 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, խարդախության, ապօրինի ծառահատման և հոգեկան ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, ապացույցներ ոչնչացնելու, ինքնասպանության հասցնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու, ֆիզիկական ներգործության և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենա փախցնելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 2, վրաերթի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր