Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Ղուզանյանի եղբայրը՝ Մխիթարը:
«Զգացողություններս անբացատրելի են: Անհամբեր սպասում էինք փոքրիկի ծնունդին: Պետք է ապրել ու նոր կյանք տալ: Հանուն իրեն փորձում եմ նորից ապրել, պայքարել»,- «Զինուժի» հետ զրույցում պատմում է Գեւորգի եւ նորածնի մայրիկը՝ Աստղիկ Ղուզանյանը:
Գեւորգը սակրավոր էր: Հոկտեմբերի սկզբին Մեղրիից տեղափոխվել էր Ջրական, մի շարք մարտական գործողություններ իրականացնելուց հետ իր 17 զինակիցների հետ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից Իշխանաձորում: