00:00:00

Թեեւ Իրանը խոսում է Սյունիքում «կարմիր գծերի» մասին, բայց ռազմական գործողությունների չի գնա. Արթուր Խաչիկյան

20:16, 07 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Երբ իրանը հայտարարում է, որ սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է, դա զսպող հայտարարություն է, բայց ես չեմ տեսնում, թե ինչպես Իրանը կարող է գնալ ռազմական գործողությունների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ նշեց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

«Այո դա առճակատում է անմիջապես Թուրքիայի հետ, բայց ավելի կարեւորն այն է, որ դա անմիջապես կօգտագործվի Արեւմուտքի կողմից, որպեսզի Իրանին  ներքաշի պատերազմի մեջ, ուժասպառ անի եւ ռեժիմը փոխի: Արեւմուտքն արդեն պատրաստվում է հարված հասցնել Իրանին: Գուցե Իրանը մեզ ինչ-որ զինատեսակներ տա, խորհրդատուներ ուղարկի, բայց կանոնավոր ռազմական ուժերը չի բերի»,-ասաց նա:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ հավելեց, որ պրակտիկորեն դժվար է պատկերացնել, թե Իրանն ինչպե՞ս կարող է ռազմական գործողությունների գնա, ասենք Նախիջեւանի տարածքում, կամ Հայաստանի տարածքում. «Բացառությամբ այն դեպքի, եթե մենք հրավիրենք, ասենք՝ եկեք Սյունիքում ռազմական գործողություններ իրականացրեք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որոնք կարող են Սյունիքը կտրելու քայլերի գնալ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր