00:00:00

Կառավարական կեցավայրի դիմաց 47-ամյա ջրաշենցու ինքնահրկիզման դեպքով վարույթ նախաձեռնվել

15:54, 07 նոյեմբեր 2022 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնից, ըստ որի՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից շտապօգնության խումբը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակչին:

 

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ:

 

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական կեցավայրի դարպասների դիմաց, 47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով, ինքնահրկիզման եղանակով, փորձել է ինքնասպան լինել:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր