Սահմանին իրավիճակը խաղաղ է, Ջերմուկում էլ որևէ միջադեպ չի գրանցվել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
«Օրեր առաջ ՊՆ-ն հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ է», - ասաց նա։Թե Ջերմուկում քանի դիրքի կորուստ է եղել՝ նա հորդորեց այս հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։
Գրիգորյանը հայտարարեց, թե, իրենց տեղեկություններով, ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում, բայց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ըստ նրա, ավելի լավ է տիրապետում իրավիճակին։
«Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ-ն ավելի լավ է տիրապետում, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն՝ հետախուզական, և այլն։ Եթե ԳՇ-ն ասել է գնացել են... ամեն դեպքում, մենք տեսնում ենք, Ջերմուկից հնարավոր է տեսնել», - ասաց Վայոց ձորի մարզպետը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցրել էր, թե ադրբեջանական ուժերը Ջերմուկից հետ են քաշվել։ Մանրամասները՝ տեսանյութում։