00:00:00

ՀՀ օրհներգն առաջին անգամ հնչեց մարմնամարզության աշխարհի առաջնություններում, շնորհակալություն Արթուր Դավթյանին. Նիկոլ Փաշինյան

22:49, 06 նոյեմբեր 2022 Սպորտ

Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին», - գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը դարձել է Աշխարհի չեմպիոն։

Դավթյանը15.050 միավորով շրջանցել է բոլոր մրցակիցներին՝ դառնալով անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր