00:00:00

Սպшնությшն հատկանիշներով 1 օրում Արարատի մարզում նախաձեռնվել է 3 քրեական վարույթ

11:16, 06 նոյեմբեր 2022 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում  սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված քրեական վարույթները նախաձեռնվել են նոյեմբերի 4-ին Արարատի մարզի բնակիչներ՝ 59-ամյա Թամարա Ղ-ի, 59-ամյա Հասան Ա-ի և 59-ամյա Դերենիկ Մ-ի մահվան փաստերով։ 

Այդ օրը «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խմբերը կանչով մեկնել են Արտաշատ, Բերդիկ և Մրգանուշ գյուղեր, որտեղ նշված հասցեներում հայտնաբերել են նշված անձանց՝ մահացած։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խմբերը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքների տեսուչների գլխավորությամբ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր