00:00:00

Անիի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:32, 05 նոյեմբեր 2022 Իրավական

Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 30-ի երեկոյան Մարալիկ քաղաքի Մադաթյան և Հաղթանակի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թղթե երկու փաթեթ և պլատիկ մեկ տարա` լցված 5 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներով:

 Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր