00:00:00

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

23:06, 05 նոյեմբեր 2022 Սպորտ

Անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության նժույգ թափերի վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր և նվաճեց բրոնզե մեդալ:
 
Առաջին տեղում Իռլանդիայի ներկայացուցիչն է, երկրորդում՝ Հորդանանի:
 
Նոյեմբերի 6-ին պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ):
 
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունն անցկացվում է Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր