00:00:00

Արթուր Ավետիսյանը գրավեց 4-րդ, իսկ Վահագն Դավթյանը՝ 6-րդ տեղը. մարմնամարզության ԱԱ

22:05, 05 նոյեմբեր 2022 Սպորտ

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի տղամարդկանց առաջնությունում կայացան օղակների վրա մրցումները, որին մասնակցեցին Հայաստանի երկու մարզիկ:

 

Արթուր Ավետիսյանը, որը բացեց այդ մրցաշարը, ցույց տվեց 14.600 արդյունք: Նա վերջնական հաշվարկով գրավեց 4-րդ տեղը:

 

 Նրանից անմիջապես հետո հանդես եկավ Վահագն Դավթյանը: Նա մրցավարների կողմից ստացավ 14.533 միավոր և առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում: Աշխարհի չեմպիոն դարձավ Թուրքիայի ներկայացուցիչը, ով ցույց տվեց 14.933 արդյունք:

48.jpg (210 KB)

 

Վաղը Հայաստանից հանդես կգա Արթուր Դավթյանը, որը հենացատկի որակավորման մրցումների առաջատարն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր