00:00:00

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը

19:37, 05 նոյեմբեր 2022 Հասարակություն

Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորավարժարան, որտեղ հետևել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Շրջելով բացազատված ուսումնական կետերով` նախարարը հետաքրքրվել է գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։
Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքներին գործուն ընթացք տալու համար, և հույս հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։

Շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործին անմիջական մասնակցության հայտ ներկայացրած կանանց, որոնց շարքերում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք, նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում,  պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր