00:00:00

​Քննչական կոմիտեն 12 ամենագնաց մեքենա ձեռք կբերի

16:55, 02 նոյեմբեր 2022 Իրավական

Քննչական կոմիտեն տրանսպորտային միջոցների բարելավման նպատակով նախատեսում է 174 միլիոն դրամով 12 տրանսպորտային միջոց ձեռք բերել:

Այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Դրանք ամենագնացներ են, որոնք անհրաժեշտ են ՔԿ զինվորական քրեական գործերով քննչական գլխավոր վարչությանը։

«Գիտեք, որ քննիչները սահմանամերձ տարբեր գոտիներում են իրենց գործունեությունն իրականացնում, երբեմն՝ առաջնագծերում։ Այս ամենագնացները խիստ անհրաժեշտ են իրենց», - նշեց Այվազյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր