00:00:00

Ուկրաինայում ռազմական հանցագործությունների ճնշող մեծամասնությունը կատարվել է ռուսական բանակի կողմից. ՄԱԿ

10:03, 19 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսական զորքերն են պատասխանատու ռազմական հանցագործությունների ճնշող մեծամասնության համար, որոնք կատարվել են Ուկրաինայում լայնածավալ ներխուժման ժամանակ, ասվում է ՄԱԿ-ի Ուկրաինայի հետաքննության հանձնաժողովի կողմից Գլխավոր ասամբլեայի համար պատրաստված զեկույցում:

Ըստ զեկույցի՝ ռազմական իրադարձությունները Ուկրաինայի Կիևի, Չեռնիգովի, Խարկովի և Սումիի շրջաններում, ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովը հետաքննում է փետրվարի վերջից։

Հանձնաժողովի փորձագետներն այցելել են 27 բնակավայրեր՝ այնտեղ հարցազրույցներ վերցնելով ավելի քան 190 տուժածներից ու վկաներից։

Հանձնաժողովի փորձագետները փաստագրել են պայթուցիկ զենքի կիրառմամբ բնակավայրերում անկանոն հարձակումների դեպքեր:

Ըստ զեկույցի՝ ռուս զինծառայողների հարձակումների փաստեր են արձանագրվել փախուստի փորձ կատարած քաղաքացիական անձանց վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր