Irakanum.am-ի տեղեկություններով քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դաժան ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի դիմաց։
Մեր տեղեկություններով ծեծից հետո Էդգար Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա գտնվում է Էրեբունի ԲԿ-ում։ Այս պահին նրան զննում են բժիշկները։
Irakanum.am-ին նաեւ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթում։