00:00:00

Նիդերլանդներն իր զազրանքն է արտահայտել հայ ռազմագերիների սպանության կապակցությամբ

18:21, 17 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Այս մասին նշված է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON)-ի տարածած հաղորդագրությունում, որը ն տարածել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:
 
«Նիդերլանդների արտգործնախարարությունը հրապարակել է պատգամավորներից մեկի գրավոր հարցերին ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի պատասխանները, որոնցում, դեռևս փորձ է կատարվում խաղաղության նպաստելու քողի տակ խուսափել մատնանշելու Ադրբեջանը որպես ագրեսոր պետություն, սակայն մի շարք կարևոր շեշտադրումներ են արված։
 
Մասնավորապես նախարարն ընդգծել է, որ ի կատարումն շուրջ մեկ տարի առաջ ընդունված Նիդերլանդների խորհրդարանի բանաձևի, Նիդերլանդները ծրագրում է ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում հնարավորինս արագ դիտորդներ ուղարկել Հայաստան։
 
ԱԳ նախարարը վերահաստատել է Նիդերլանդների կառավարության հանձնառությունը Հայ զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ հանցագործությունների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու իր կոչերին, ինչպես նաև խաղաղությանը նպաստող միջոցառումներին ներդրում ունենալու հարցում։ Որպես գաղափար դիտարկվում է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ծրագրերի ֆինանսավորումը։
 
Վ.Հուքստրան տեղեկացրել է, որ Ադրբեջանը որևէ աջակցություն չի ստանում Նիդերլանդներից, ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ անուղղակիորեն, իսկ ԵՄ շրջանակներում Ադրբեջանին տրվող աջակցության հարցում Նիդերլանդները առաջնային են համարում տարբերակման սկզբունքը։ Միաժամանակ ընդգծվում է, որ Նիդերլանդներն աջակցություն են տրամադրում Հայաստանին տարբեր ձևաչափերով։
 
Նախարարը պարզաբանել է, որ Ադրբեջանը չի հանդիսանում առաջնային առևտրական գործընկեր Նիդերլանդների համար, ավելին՝ այն զբաղեցնում է 94-րդ տեղն առևտրի ծավալների առումով։
 
Անդրադառնալով, ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում հայ զինվորականների սպանության տեսանյութին նախարարը նշել է, որ «Նիդերլանդների ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում զազրանքն (disgust, հոլանդերեն` afschuw) է արտահայտվել ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի հետ կապված և հորդորել անցկացնել անկախ քննություն և հրապարակել դրա արդյունքները»։
 
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հայտնում է նաև, որ այս պահին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը, նախարար Հուքստրայի կարծիքով, չի նպաստի խաղաղության հաստատմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր