00:00:00

Մոսկվայի դատարանը երեք ռուսաստանցու է ձերբակալել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության գործով

17:52, 17 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Մոսկվայի Բասմանի դատարանը հետաքննության միջնորդությամբ ձերբակալել է Ռուսաստանի Դաշնության երեք քաղաքացիների՝ Ալեքսանդր Բիլինին, Օլեգ Անտիպովին եւ Դմիտրի Տյաժելիխին, որոնք մեղադրվում են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի համար քրեական գործով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը։

Դատարանի որոշմամբ Բիլինի, Անտիպովի եւ Տյաժելիխի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ազատազրկումը՝ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 8-ը։

Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ բոլոր ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողություն կատարելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա, բ, գ» կետեր): Երեքն էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, պարզաբանել են դատարանից։

Հոկտեմբերի 13-ին Ղրիմի դատարանը ձերբակալել էր գործով առաջին հինգ ամբաստանյալներին՝ Արտեմ Ազատյանին, Գեորգի Ազատյանին, Ռոման Սոլոմկոյին, Վլադիմիր Զլոբին եւ Արթուր Տերչանյանին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր