ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա։
Այս մասին տեղեկացնում է ռուսական gazeta.ru-ն՝ հղում անելով տելեգրամի ալիքներին, որոնցում նաև դեպքի վայրից տեսանյութեր են տարածվել։
Զոհերի և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Ականատեսների հաղորդմամբ՝ ինքնաթիռը ռազմական է եղել։