ԵՄ-ն 40 դիտորդ կուղարկի հայ-ադրբեջանական սահման, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«ԵՄ-ն լիովին հանձնառու է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։
Մենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մշտադիտարկման ներուժ ենք ստեղծում և 40 փորձագետ ենք ուղարկում անկայուն իրավիճակում վստահությունն ամրապնդելու համար` վտանգելով իրենց կյանքը», - «Թվիթեր»-ում գրել է Բորելը։
Հիշեցնենք՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն:
Ըստ այդ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, կտեղակայվի ԵՄ քաղաքացիական առաքելություն։
Առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։