Մոսկվայում զորակոչել են 3 անչափահաս երեխայի 34–ամյա հորը, ով չի ծառայել բանակում։ Life.ru-ի փոխանցմամբ՝ նա աշխատում է մայրաքաղաքի «Նոր օպերա» թատրոնում։
Ալեքսեյ Արխարովին հրավիրել են զինկոմիսարիատ, և նրա՝ զինկոմիսարիատ ժամանելուն պես, տվել են զինվորական համազգեստ և հրամայել ներկայանալ զորահավաքային կետ։
Տղամարդը զինվորական պարտադիր ծառայություն չի անցել, ունի «սահմանափակ պիտանիություն» կարգավիճակ, ինչպես նաև երեք անչափահաս երեխայի հայր է։ Ըստ SHOT-ի,այնուամենայնիվ, ծառայության ուղարկելուց առաջ նրան թույլ են տվել հրաժեշտ տալ երեխաներին։