00:00:00

Թեհրանում բանտ է այրվում, լսվում են կրակոցներ.(տեսանյութ)

20:37, 15 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Հոկտեմբերի 15-ի երեկոյան Թեհրանի քաղբանտարկյալների Էվին բանտում հրդեհ է բռնկվել, բանտից կրակոցների ձայներ են լսվում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։

Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, որ բանտից ծուխ է բարձրանում, հնչում են կրակոցներ են հնչում և տագնապի ահազանգեր:

«Բանտարկյալների ընտանիքները հավաքվել էին Էվին բանտի գլխավոր մուտքի դիմաց։ Ես կրակ ու ծուխ եմ տեսնում։ ԲԱզմաթիվ հատուկջոկատայիններ կան: Այստեղ են նաև շտապօգնության մեքենաները»,- իրավիճակը նկարագրել է ականատեսը։

Իշխանությունները դեռ հայտարարություն չեն տարածել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր