00:00:00

«Ուրարտուն» հաղթեց և կրկին գլխավորեց աղյուսակը. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

23:33, 15 հոկտեմբեր 2022 Սպորտ

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 11-րդ տուրի հերթական հանդիպումները:

Մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախը» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց մրցաշարի ետնապահ «Նոայի» հետ` 0:0: ԲԿՄԱ-ն իր հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Վանին»:

«Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Շիրակին» և հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը 70-րդ րոպեին խփեց բրազիլացի Մարկոս Ժունիորը:

Այդպիսով, «Ուրարտուն» վաստակեց 25 միավոր և կրկին բարձրացավ առաջին հորիզոնական: Նրան հաջորդում է «Ալաշկերտը», որն ունի 24 միավոր: Երրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» առաջատարից ետ է մնում 6 միավորով, սակայն նա երկու խաղ պակաս է անցկացրել:

«Վանը» չորս ոչ-ոքիներից հետո տոնեց առաջին հաղթանակը, վաստակեց 17 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական, սակայն նրան հաջորդող «Փյունիկը» երկու խաղ քիչ է անցկացրել:

Տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Այդ օրը «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի «Արարատ-Արմենիային»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր