ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններից հետո Պակիստանում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ են կանչել։ Նախօրեին Բայդենն ասել էր, թե Պակիստանը «գուցե ամենավտանգավոր երկրներից մեկն է աշխարհում», քանի որ այն ունի «միջուկային զենք առանց որեւէ համախմբվածության», հաղորդում է Reuters-ը։
Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո-Զարդարին ասել է, որ ինքը զարմացած է Բայդենի մեկնաբանություններից, եւ թյուրիմացությունը պայմանավորված է փոխգործակցության բացակայությամբ: Բհուտո-Զարդարին նշել է, թե չի կարծում, որ ԱՄՆ դեսպանին կանչելու որոշումը բացասաբար կանդրադառնա Վաշինգտոնի հետ հարաբերությունների վրա։