00:00:00

Թուրքիայում հանքահորի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

11:20, 15 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի հյուսիսում հանքահորի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ նախարար Սուլեյման Սոյլուն։

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 28 զոհի մասին։

Նշվում է, որ 11 տուժած գտնվում է հիվանդանոցներում։

Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում, փլատակներում կան աշխատողներ, ավելի վաղ հայտնել էր CNN Turk-ը։

A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում գտնվել է 115 բանվոր, նրանցից մի քանիսը տարհանվել է։

«Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունի հետևանքով 49 աշխատող արգելափակված է», - ասել է նահանգապետ Նուրթաջ Արսլանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր