00:00:00

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը երկրի ԱԺ նախագահի ներկայացրել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

06:53, 15 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձ կատարեց ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես էլ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական հանցագործություններին։

Ընդգծվեց միջազգային միասնական արձագանքի կարևորությունը՝ ագրեսոր պետության ոտնձգությունները կանգնեցնելու և Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր