00:00:00

Վրաստանի պետնախարարը ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին

00:00, 15 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հանդիպել է Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանիի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների՝ վրաց հասարակության մեջ ինտեգրմանն աջակցելուն ուղղված Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ընդգծվել է Հարավային Կովկասում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման անհրաժեշտությունը։

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր