Արցախի ցեղասպանությունը կլինի նաև ժողովրդավարական աշխարհի քաղաքականության արդյունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը․
«Եթե ժողովրդավարական աշխարհը դիտարկի մեզ որպես Ադրբեջանի մաս, սա կլինի մի խարան նաև իրենց վրա դաջված, որովհետև Արցախի ցեղասպանությունը կլինի նաև այդ քաղաքականության արդյունք»,- գրել է Բաբայանը։