«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջոել և Ավրամ Գլեյզեր եղբայրները պատրաստ են 10 միլիարդ դոլարով վաճառել անգլիական ակումբը։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Ըստ աղբյուրի՝ ամերիկացի գործարարները չեն ցանկանում վաճառել անգլիական ակումբը, սակայն պատրաստ են բանակցություններ սկսել, եթե 10 միլիարդ դոլարից ավելի առաջարկ ստանան։
Եթե գործարքը կայանա, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կդառնա աշխարհի ամենաթանկարժեք սպորտային ակումբը: Այս պահին դա NFL-ի «Դալլաս» ակումբն է, որը գնահատվում է 8 միլիարդ դոլար։
Գլեյզերները ձեռք են բերել «Մանչեսթեր Յունայթեդը» 2005 թվականին՝ մոտ 800 միլիոն դոլարով: